ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Գինու սիրահարներն ավելի երկար են ապրում
Գինի օգտագործելու եւ երկարակեցության միջեւ կապ են հայտնաբերել հոլանդացի գիտնականները։ Բժիշկ Ստրեպելն ու իր գործընկերներն ամփոփել ու մշակել են, այսպես կոչված, «Զյուտֆենյան գիտափորձի» մասնակիցներից՝ Նիդեռլանդների Զյուտֆենում ապրող միջին տարիքի 1373 տղամարդկանցից ստացված տվյալները։
Քառասուն տարի շարունակ՝ 1960-2000-ին անցկացված պարբերական հարցումներով, տեղեկություններ են հավաքել սննդի եւ ալկոհոլի օգտագործման, քաշի, ծխելու եւ հիվանդությունների մասին։ Հաջորդող դիտարկումների ընթացքում գրանցվել է 1130 մահ, որոնց կեսից ավելին պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։
1960 թվականից միչեւ 2000 թվականն ալկոհոլ օգտագործողների թիվը 45%-ից աճել է մինչեւ 86%-ի, ընդ որում՝ գինի օգտագործողների թիվը 2%-ից հասել է 44%-ի։ Ըստ հետագա դիտումների տվյալների՝ չափահաս մարդու կողմից օրական մինչեւ 20գ ալկոհոլի տեւական օգտագործումն, ալկոհոլ չօգտագործողների համեմատությամբ, 67%-ով նվազեցնում է ցերեբրովասկուլյար, 70%-ով՝ սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը եւ 25%-ով՝ ընդհանուր մահացությունը։
Ալկոհոլ չօգտագործողների համեմատությամբ՝ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործելու մասին հայտնած տղամարդկանց կյանքի սպասվող տեւողությունը 50 տարեկանում պետք է, մոտավորապես, 2 տոկոսով ավելանար։ Կյանքի ակնկալվող տեւողության ավելացումը փոքր–ինչ ցածր ցուցանիշ ուներ օրական 20 գրամից ավելի ալկոհոլ օգտագործողների շրջանում։ Իսկ երբ վերլուծության են ենթարկվել այն դիտարկվողների տվյալները, ովքեր միայն չափավոր քանակությամբ գինի են օգտագործում, պարզվել է, որ նրանց կյանքի տեւողությունը 2,5 տարով ավելի է երկարել, քան ալկոհոլային ուրիշ խմիչքներ օգտագործողներինը եւ 5 տարով ավելի, քան չխմողներինը։
Ուսումնասիրության հեղինակները հայտնել են, որ, համաձայն ունեցած տեղեկությունների, իրենք առաջինն են ուսումնասիրել ընդհանրապես ալկոհոլի եւ ալկոհոլային առանձին խմիչքների ազդեցությունը կյանքի տեւողության վրա։ Նրանք գտնում են, որ իրենց ստացած արդյունքների հաստատման համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։
09.06.2010 Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ